Նորություններ

Ավելին
ENOC Link-ը հայտարարում է eLink իր նորագույն կայանի գործարկման մասին:
31 июля 2023 г.
ENOC Link- ը լինելով ընկերությունների և սպառողների համար ENOC Group-ի վառելիքի թվային բջջային ծառայությունը,հայտարարել է իր eLink կայանի գործարկման մասին Դուբայի Սիլիկոնե օազիսում:Այն ծառայում է որպես տեխնոլոգիական հանգույց,որտեղ տեղակայված են ՏՏ և առցանց ընկերություններ, արդյունաբերական ձեռնարկություններ , հետազոտական ​​և զարգացման ընկերություններ: Նորարարական վառելիքի լուծումներն ավելի մոտեցնելով մարդկանց՝ eLink նոր կայանը կբարելավի վառելիքի մատակարարման ընդհանուր փորձը աշխատակիցների, ձեռնարկությունների, բնակիչների և հարակից համայնքների համար: ԱՄԷ-ի 11-րդ eLink ENOC կայանը գտնվում է Դուբայի Սիլիկոնային օազիսի սրտում և ի վիճակի է լիցքավորել օրական մինչև 500 մեքենա և միաժամանակ մինչև 4 մեքենա: ENOC Group-ի զարգացման ռազմավարության առաջնահերթ ասպեկտն իր ներկայության ընդլայնումն է՝ ի պատասխան աճող պահանջարկի:
Ավելին
ENOC Lubricants-ը  նշում է իր 25 ամյակը
31 июля 2023 г.
2023թ.-ին ENOC Lubricants-ը նշում է իր 25 ամյակը: Այս ժամանակաընթացքում ENOC-ի արտադրանքը դարձել է մի շարք ավտոմեքենաների կյանքի կարևոր մասը՝ ապոհովելով նրանց գերազանց վիճակ: 1998թվականին տեղի ունեցավ ENOC Lubricants-ի մեկնարկը Արաբական Միացյալ Էմիրություններում և ENOC -ի քսանյութերի առաջին առաքումը: 25տարվա գուրծունեության ընթացքւմ ENOC Lubricants-ի թիմը հաղթահարել է բազմաթիվ մարտահրավերներ՝ հաջողության հասնելով տարբեր ոլորտներում և հաստատելով իր արտադրանքը որպես հեղինակավոր որակի ապրանքանիշ: ENOC Lubricants-ը իրավամբ համարվում է իր ոլորտի առաջատարներից մեկը՝ ունենալով կարևոր ներկայություն շուկայում, բավարարելով հաճախորդների կարիքները բարձրորակ արտադրանքով: ENOC-ի հաճախորդների թիվը ամբողջ աշխարհում անշեղորեն աճում է, շարունակելով ձեռք բերել միջազգային առևտրի և համաշխարհային սպառողների վստահությունը: