Որակը
Յուղերը, քսայուղերը և տեխնիկական հեղուկները ENOC ապրանքանիշի ներքո արտադրվում են ԱՄԷ-ի երկու ժամանակակից ENOC Lubricants գործարաններում: Դրանք գործարաններ են Ֆուջեյրայում և Ջեբել Ալիում։ ENOC-ի արտադրամասերի տարեկան ընդհանուր հզորությունը կազմում է տարեկան 270 000 մետրիկ տոննա քսանյութ: Սա տարածաշրջանի արտադրության ծավալով ամենախոշոր արտադրական գործարաններից է, որը համալրված է անխափան արտադրության ժամանակակից ավտոմատացված սարքավորումներով։
ISO 9001, IATF 16949:2016, ISO 14001, ISO 17025, ISO 50001 ստանդարտներով սերտիֆիկացված ENOC-ի լաբորատորիան իրականացնում է որակի վերահսկման ծրագրեր և բոլոր տեսակի հետազոտություններ, ինչը երաշխավորում է հաճախորդներին փոխանցվող յուրաքանչյուր խմբաքանակի կայուն որակը:
ENOC-ի քսանյութերը պաշտոնապես հաստատված են API, ACEA և OEM արտադրողների կողմից՝ որպես առավելագույն հուսալիության ապացույց: ENOC ձեռնարկությունը ստացել է ISO 9000:2008, ISO 14001:2004, ISO 50001 и OHSAS 18001 սերտիֆիկատներ, ինչպես նաև պարգևատրվել է Դուբայի գնահատման ծրագրի (Dubai Quality Award) հավաստագրով, որը հաստատում է որակի բարձր չափանիշները: